Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մևլութ Չավուշօղլու. Գերմանացիները փորձում են թաղել սեփական պատմության մութ էջերը

Մևլութ Չավուշօղլու. Գերմանացիները փորձում են թաղել սեփական պատմության մութ էջերը
03.06.2016 | 04:38

Բունդեստագում հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Անկարան, թուրքական 24 TV հեռուստաընկերության փոխանցմամբ, խորհրդակցությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:

Բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ նման «անպատասխանատու և անհիմն» որոշումներով գերմանացիները փորձում են «թաղել սեփական պատմության մութ էջերը»: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը կատարվածը «պատմական սխալ» է որակել:

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ